Թուրքիայում քիմիական գործարան է այրվում
Տարածաշրջան
16:10 28/11/2022
Տարածաշրջան

Թուրքիայում քիմիական գործարան է այրվում

Երկուշաբթի հրդեհ է բռնկվել Թուրքիայի Դենիզլի նահանգի Փամուկքալե շրջանում գտնվող քիմիական գործարանում: NTV-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 12.30-ին բանուկ մայրուղու մոտ։

Դեպքի վայր են ժամանել մի քանի հրշեջ բրիգադներ, քիմիական նյութերի այրման պատճառով ծխի սև ամպեր են գործարանի շենքի վրա։ Հրդեհը դեռ մարված չէ։

Ըստ հեռուստաալիքի՝ Ժամանակ առ ժամանակ պայթյուններ են լսվում։
 

Placeholder