ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը Ալիևի հետ քննարկել է Երևանի և  Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցերը
Քաղաքական
13:25 28/11/2022
ԼՂՀ

ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցերը

ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկուշաբթի օրը քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել են Բաքվից։

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպման շուրջ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցությունների վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Placeholder
ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցերը