Wildberries-ի պահեստից գողության գործով ձերբակալվածների թվում հայեր կան
Իրավունք
17:00 29/11/2022
Աշխարհ

Wildberries-ի պահեստից գողության գործով ձերբակալվածների թվում հայեր կան

Ոստիկանության աշխատակիցները Մերձմոսկվայի մոտակայքում՝ Սլուչայնիյ բնակավայրում ձերբակալել են 8 անձի 1.7 մլն ռուբլու չափով գողություն կատարելու համար։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ,  ձերբակալվածները 23-52 տարեկան են, կասկածվում են գողություն անելու մեջ։

Իրավապահները պարզել են, որ նրանք օնլայն-խանութի աշխատակիցներ են, և այդ բնակավայրում տեղակայված պահեստից գղացել են ապրանքներ՝ էլեկտրական թեյնիկներ, տեսադիտարկող սարքեր և այլն։  Գողոնը նրանք տեղափեխել են բեռնատար ավտոմքենայի մեջ ու թաքցրել։ Վնասի չափը կազմում է  1.7 մլն ռուբլի։

Նրանք կասկածվում են նմանաիպ այլ հանցագործություններ կատարելու մեջ։ Թելեգրամի SHOT ալիքը մնարմանսեր է ներկայացրել  դեպքից՝ նշելով, որ ձերբակալվածների թվում  հայեր կան։

 

Placeholder
Wildberries-ի պահեստից գողության գործով ձերբակալվածների թվում հայեր կան