Մառախուղ, ձյուն, ջերմաստիճանի նվազում. եղանակն՝ առաջիկա օրերին
Օրվա թեմա
15:20 30/11/2022
Հայաստան

Մառախուղ, ձյուն, ջերմաստիճանի նվազում. եղանակն՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ

Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 30-ի կեսօրից հետո, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ի ցերեկը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Placeholder