Formal-ից մինչև Home wear. Երևանի կենտրոնում բացվել է HENDERSON նորաձևության տան ֆլագման սրահը
Տնտեսություն
14:47 01/12/2022
Հայաստան

Formal-ից մինչև Home wear. Երևանի կենտրոնում բացվել է HENDERSON նորաձևության տան ֆլագման սրահը

Տղամարդկանց ողջ զգեստապահարանը՝ մեկ վայրում. դա չափազանց կարևոր է ժամանակակից, հատկապես ժամանակի արժեքը գնահատող տղամարդու համար։  HENDERSON-ի այդպիսի խանութը հայտնվել է Երևանում՝ Սայաթ-Նովա 8 հասցեում։

Ռուսաստանի խոշորագույն մանրածախ ցանց HENDERSON-ը ներկայացնում է տղամարդկանց զգեստապահարանի ամբողջ տեսականին՝ միաժամանակ մի քանի ոճային ուղղություններով՝ Formal (դասական ոճ), Smart Casual (էլեգանտ ոճ), Casual (առօրյա ոճ), Active & Home wear (սպորտային ոճ և տանը կրելու հագուստ), ինչպես նաև HENDERSON Smart Care կոսմետիկ միջոցներ և HENDERSON Pour Homme օծանելիք։

Ընկերության հիմնադիր և նախագահ Ռուբեն Հարությունյանը  խանութի բացման ժամանակ ասաց, որ նոր ռազմավարության շրջանակներում բրենդը դուրս է գալիս միջազգային շուկա. «Հայաստանից սկսելու որոշումը պայմանավորված է մեր տեխնոլոգիաներն ու գիտելիքները մեր ծննդավայրում կիրառելու ցանկությամբ։ Հայաստանը մեզ համար շատ հարմար շուկա է, քանի որ Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է հարմարավետ մաքսային և այլ կարգավորումներ։ Բացի այդ, մենք դիտարկում ենք Հայաստանը որպես «հարթակ»՝ այլ երկրների շուկաներ դուրս գալու համար»։

Սայաթ-Նովա 8 հասցեում գտնվող ֆլագման սրահում հաճախորդներին վերնաշապիկների բոլոր չափսերի ու ձևվածքների մեծ տեսականի է առաջարկվում՝ ավելի քան 300 մոդել։ Դրանք, ինչպես նաև առկա հավաքածուների այլ ապրանքներ, գնելիս կարելի է դերձակի օգնությամբ անվճար համապատասխանեցնել կազմվածքին։

Բրենդի հաճախորդները նաև հնարավորություն ունեն օգտվել HENDERSON Su Misura անհատական կարի ծառայությունից՝ կարել կոստյում, վերարկու կամ վերնաշապիկ՝ ըստ անհատական չափսերի։ Ընդամենը մեկ այց, և պատվերն ուղարկվում է Եվրոպա։ Ծառայության հաճախորդներին հասանելի է իտալական առաջատար գործարանների գործվածքների լայն ընտրություն (Reda, Vitale Barberis Canonico, Drago, Albini, Thomas Mason և այլն). դերձակ-ոճաբանի կատալոգում միայն բրդյա գործվածքներն ավելի քան 5 000 են։

Կին հաճախորդները ևս անմասն չեն մնա. HENDERSON Su Misura-ում նրանք կարող են պատվիրել կազմվածքին կատարյալ համապատասխանող վերնաշապիկ՝ ելնելով իրենց ոճային նախասիրություններից:

Հայաստանում Նորաձևության տան հաճախորդները նաև կկարողանան օգտվել HENDERSON.AM առցանց խանութից։

Ընկերության նպատակն է դառնալ տղամարդկանց հագուստի հայկական շուկայի առաջատարը։

HENDERSON-ը Հայաստանում ներկայացված կլինի բոլոր առանցքային առևտրի կենտրոններում։  Նորաձևության տան նոր սրահները Երևանում և Գյումրիում նախատեսվում է բացել 2023-2024 թվականներին։

Հայաստանում  և Ռուսաստանում բրենդը կպահպանի միասնական գնային քաղաքականություն, ինչը մեծ առավելություն է հայ գնորդների համար։ 

Մոտ 30 տարվա ընթացքում HENDERSON-ը դարձել է Ռուսաստանում տղամարդկանց հագուստի խոշորագույն դաշնային ռիթեյլեր և առաջարկում է տղամարդկանց համար ժամանակակից հագուստ ավելի քան 150 խանութներում՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, Մուրմանսկից մինչև Գրոզնի: HENDERSON-ն այն սակավաթիվ բրենդերից է, որը գործում է affordable luxury (մատչելի շքեղություն) սեգմենտում:


 

Placeholder
Formal-ից մինչև Home wear. Երևանի կենտրոնում բացվել է HENDERSON նորաձևության տան ֆլագման սրահը