Հայտնի բժշկի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
Առողջություն
11:37 01/12/2022
Հայաստան

Հայտնի բժշկի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

«Աստղիկ» ԲԿ-ում սգում են 2021թ.-ին Տարվա լավագույն մանկաբարձ-գինեկոլոգ ճանաչված բժիշլ Արման Նազինյանի անժամանակ մահը։

ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, կենտրոնի ծննդօգնության ու գինեկոլոգիայի բաժնի ղեկավարը  մահացել է նոյեմբերի 29-ին։

«Մենք կորցրեցինք  հրաշալի ընկեր ու կոլեգա, պրոֆեսիոնալ բժիշկ, որ դեռ շատ անելիքներ ուներ»,-ասված է կենտրոնի հրապարակած մահազդում։

Արման Նազինյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, 18.00-ին` Լյուար սգո սրահում։

Placeholder