«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի ջազային INSIDE SOUND պերֆորմանսը
Օրվա թեմա
10:07 01/12/2022
Հայաստան

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի ջազային INSIDE SOUND պերֆորմանսը

Դեկտեմբերի 2-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում կներկայացվի Հայկ Գրիգորյանի (շեփոր) և Վահագն Հայրապետյանի (դաշնամուր) ջազային INSIDE SOUND պերֆորմանսը։

Ոմանք երաժշտության մեջ գտնում են հնչյուններ, ոմանք՝ պատկերներ, ոմանք՝ երկուսն էլ: Ջազային INSIDE SOUND պերֆորմանսը երաժշտության և պատկերների կենդանի համաձուլում է։

Համերգասրահից հայտնում են՝ ներքնահարկի տարածքում ցուցադրված կլինեն նաև Հայկ Գրիգորյանի աշխատանքները: Արտիստի նկարների «Դեմքեր-Կողմեր» ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեբերի 10-ը:
 

Placeholder
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի ջազային INSIDE SOUND պերֆորմանսը