Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Քաղաքական
09:12 01/12/2022
Հայաստան

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի  30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Placeholder
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ