ԵՄ դեսպանը հետևում է Սաակաշվիլիի առողջական վիճակին
Քաղաքական
19:56 02/12/2022
Տարածաշրջան

ԵՄ դեսպանը հետևում է Սաակաշվիլիի առողջական վիճակին

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին։Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Ըստ Հերչինսկիի՝ շատ կարևոր է, որ Սաակաշվիլիի իրավունքները լիովին պաշտպանված լինեն։

«Մենք կապի մեջ ենք Սաակաշվիլիի ընտանիքի հետ։ Նրա իրավունքների հարցը բարձրացնում ենք նաև Վրաստանի կառավարության համապատասխան ներկայացուցիչների հետ…»,- ասել է Հերչինսկին։

Ի դեպ, Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ «Էմպաթիա» կենտրոնը եզրակացություն է ներկայացրել, որտեղ ասվում է, որ երրորդ նախագահն ունի ավելի քան 20 ախտորոշում կամ ախտանիշ, որոնք անհամատեղելի են դարձնում նրա ազատազրկումը։

Ըստ «Էմպաթիա»-ի՝ Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ պատրաստված զեկույցը բաղկացած է 194 էջից և 22 հավելվածից։ Փաստաթուղթը պատրաստել է կենտրոնի դատաիրավական փորձագիտական ​​հանձնաժողովը, որում, ըստ «Էմպաթիա»-ի, ընդգրկվել են նաև միջազգային փորձագետներ։

 

Placeholder