Չեխիայի դեսպանին մեղադրել են Վրաստանի համբավին վնաս հասցնելու համար
Քաղաքական
12:21 03/12/2022
Տարածաշրջան

Չեխիայի դեսպանին մեղադրել են Վրաստանի համբավին վնաս հասցնելու համար

Վրաստանի ԱԳՆ է կանչվել այդ երկում  Չեխիայի դեսպան Պետր Միկիսկը։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, դիվանագետը պետք է բացատրություն տար իր արած հայտարարություններից մեկի վերաբերյալ, ըստ որի որ Չեխիայից Վրաստան ներկվող ապրանքների  մի մասն արտահանվում է  Ռուսաստան՝ շրջանցելով պատժամիջոցները։

Վրաստանի ԱԳ նախարարը չեխ դեսպանին ներկայացրել է միջոցառումները, որոնք ձեռնարկվում են նման դեպքերը թույլ չտալու համար, ինչպես նաև պահանջել է դեսպանից բացատրություն, թե ինչի հիման վրա է նման բան հայտարարել։

Վրացի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվտիսիաշվիլին նշել է, որ չեխ դիվանագետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, վնաս է հասցնում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև Վրաստանի համբավին։

Նշվում է, որ Չեխիայի դեսպանն արձանագրել է, որ, ցավոք, իր խոսքերը սխալ են մեկնաբանվել և տարածվել  են կոնտեքստից կտրված։ Փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ դեսպանը հաստատել է նաև, որ պատժամիջոցների հետ կապված Վրաստանին հարցեր չկան։

Placeholder
Չեխիայի դեսպանին մեղադրել են Վրաստանի համբավին վնաս հասցնելու համար