ԱՄՆ-ում Մակրոնը հանդիպել է Մասկի հետ
Տնտեսություն
10:41 03/12/2022
Աշխարհ

ԱՄՆ-ում Մակրոնը հանդիպել է Մասկի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ուրբաթ օրը հանդիպել է ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկի հետ։ Նրանք քննարկել են էլեկտրական մեքենաների և մարտկոցների արտադրության, ինչպես նաև համացանցում երեխաների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

«Այսօր կեսօրին ես հանդիպեցի Իլոն Մասկի հետ, մենք պարզ և ազնիվ քննարկում ունեցանք.. Ֆրանսիայի և Եվրոպայի դեկարբոնացման (խմբ.՝մթնոլորտում ածխաթթու գազի նվազեցման գործընթաց), ինչպես նաև վերաինդուստրիալացման մեր հավակնություններին համապատասխան՝ Իլոն Մասկի հետ մտքեր փոխանակեցինք ապագա կանաչ արդյունաբերական նախագծերի շուրջ, ինչպիսիք են էլեկտրամոբիլների և մարտկոցների արտադրությունը», - գրել Է Մակրոնը Twitter-ի իր էջում։

Մակրոնի խոսքով՝ Twitter-ի հետ համագործակցությունը նույնպես կշարունակվի «համացանցում երեխաների պաշտպանությունը բարելավելու համար»։ «Իլոն Մասկն այսօր հաստատեց դա ինձ»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
 

Placeholder
ԱՄՆ-ում Մակրոնը հանդիպել է Մասկի հետ