Հունաստանում զենքով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից
Քաղաքական
18:01 03/12/2022
Աշխարհ

Հունաստանում զենքով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից

ՆԱՏՕ-ի տանկերով բեռնված գնացքի վագոնները Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում դուրս են եկել ռելսերից։ Դեպքի վայր է բերվել տարբեր տեխնիկա, որպեսզի վագոնները դրվեն ռելսերի վրա։

Այս մասին գրում են ռուսական, բելառուսական աղբյուրները՝   վկայակոչելով հունական pronews.gr պորտալին։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Գնացքը տեղափոխում էր տանկեր, զրահատեխնիկա ու այլ բեռներ, որոնք վերջերս էին բեռնաթափվել ամերիկյան բանակի համար նախատեսված Endurance նավից։

Placeholder
Հունաստանում զենքով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից