Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսկ Հունգարիայում որքանով է անվտանգ եղել Նազելի Վարդանյանի աշխատանքը
«Բուդապեշտում ներկա եմ եղել նաև դատական մի նիստի, ինձ ուղեկցում էր երջանկահիշատակ դեսպան Ջիվան Թաբիբյանը։ Հիացել եմ տուժողի շահերի պաշտպան Նազելի Վարդանյանի պատասխանատու ու արհեստավարժ գործով։ Իսկ թե ինչ փորձությունների միջով է անցել և եվրոպական այդ երկրում որքանով է անվտանգ եղել այդ կնոջ կեցությունն ու աշխատանքը, դա արդեն մի այլ թեմա է ...»,-Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգման մասին իր գրառման հետ նաև Գուրգեն Մարգարյանի փաստաբան Նազելի Վարդանյանի հետևողական գործն է մեկնաբանել իրավաբան, պետական գործիչ Գևորգ Դանիելյանը։