Իրանը բողոքի ցույցերի ֆոնին կվերանայի հիջաբի մասին օրենքը
Քաղաքական
08:28 05/12/2022
Տարածաշրջան

Իրանը բողոքի ցույցերի ֆոնին կվերանայի հիջաբի մասին օրենքը

Իրանի իշխանությունները մտադիր են փոփոխել երկրի գործող օրենսդրությունը, որը վերաբերում է կանանց կողմից պարտադիր հիջաբ կրելուն։ Այս հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով The Guardian-ին։

«Ե՛վ խորհրդարանը, և՛ դատական համակարգը աշխատում են համապատասխան օրենքում փոփոխությունների հարցով»,- ասել է գլխավոր դատախազը, սակայն չի մանրամասնեկ, թե ինչ կարող է փոփոխվել օրենքում։

Իրանում զանգվածային անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 16-ին՝ այն բանից հետո, երբ ոստիկանության բաժանմունքում մահացել է  22-ամյա երիտասարդ կին՝ ծագումով քուրդ Մահսա Ամինին:
 

Placeholder
Իրանը բողոքի ցույցերի ֆոնին կվերանայի հիջաբի մասին օրենքը