Ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 12.30 դրությամբ
Հասարակություն
12:52 05/12/2022
Հայաստան

Ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 12.30 դրությամբ

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Placeholder
Ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 12.30 դրությամբ