Պուգաչովային և Գալկինին կարող են զրկել Իսրայելի քաղաքացիությունից. ԶԼՄ-ներ
Աշխարհում
18:20 06/12/2022

Պուգաչովային և Գալկինին կարող են զրկել Իսրայելի քաղաքացիությունից. ԶԼՄ-ներ

Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովային և նրա ամուսնուն՝ հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինին,  կարող են զրկել Իսրայելի քաղաքացիությունից։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, տեղական 13TV հեռուստաալիքը հայտնել է ռուս արտիստների կողմից Իսրայելի քաղաքացիություն ստանալու խախտումների մասին։

Ըստ քննիչների՝ այն փաստը, որ Գալկինն ու Պուգաչովան ամուսնացել են 2017 թվականին, հակասում է հայրենադարձության օրինականությանը։ Քաղաքացիություն չեն կարող ստանալ այն հրեաները, ովքեր փոխել են իրենց հավատքը:

Նշվում է, որ երգչուհին քաղաքացիություն է ստացել ամուսնու արմատների պատճառով, ում կարգավիճակն Իսրայելում կարող է վերանայվել խախտումների պատճառով։

Placeholder