«Ջեստ»-ում ժամկետանց սարդելկա, բժշկական երշիկ, քյուֆթա, կարագ, հավ են գտել
Առողջություն
16:26 06/12/2022
Հայաստան

«Ջեստ»-ում ժամկետանց սարդելկա, բժշկական երշիկ, քյուֆթա, կարագ, հավ են գտել

Սննդամթերքի անվտանգության թեժ գծով քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Բաղրամյան 47/10 հասցեում գործող «Սիմվարդ» ՍՊԸ-ին պատկանող «Ջեստ» սուպերմարկետից։

ՍԱՏՄ-ից հայտնում են՝ դիտարկման արդյունքում հայտաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք․  սարդելկա, բժշկական երշիկ, քյուֆթա, կարագ, հավ, նրբերշիկ, յոգուրտ, պանրիկ, համեմունք ծիտրոն և այլն:

Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել:

Placeholder