Թուրքիայում F-5 ինքնաթիռ է կործանվել
Աշխարհում
16:02 06/12/2022
Տարածաշրջան

Թուրքիայում F-5 ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-5 կործանիչը կործանվել է Կոնիա քաղաքում, օդաչուն կատապուլտվել է։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ 

«F-5 մարտական ուսումնական ինքնաթիռը կործանվել է Կոնիայում թռիչքի ժամանակ թռչնի հետ բախվելու պատճառով։ Օդաչուն ցած է նետվել, նա հոսպիտալացվել է, վիճակը կայուն է», - ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Placeholder
Թուրքիայում F-5 ինքնաթիռ է կործանվել