Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովային և նրա ամուսնուն՝ հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինին, կարող են զրկել Իսրայելի քաղաքացիությունից։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, տեղական 13TV հեռուստաալիքը հայտնել է ռուս արտիստների կողմից Իսրայելի քաղաքացիություն ստանալու խախտումների մասին։
Ըստ քննիչների՝ այն փաստը, որ Գալկինն ու Պուգաչովան ամուսնացել են 2017 թվականին, հակասում է հայրենադարձության օրինականությանը։ Քաղաքացիություն չեն կարող ստանալ այն հրեաները, ովքեր փոխել են իրենց հավատքը:
Նշվում է, որ երգչուհին քաղաքացիություն է ստացել ամուսնու արմատների պատճառով, ում կարգավիճակն Իսրայելում կարող է վերանայվել խախտումների պատճառով։