Իսպանիայի հավաքականի մարզիչը ներողություն է խնդրել երկրպագուներից
Աշխարհում
10:20 07/12/2022
Աշխարհ

Իսպանիայի հավաքականի մարզիչը ներողություն է խնդրել երկրպագուներից

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներողություն է խնդրել ազգային հավաքականի երկրպագուներից Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Մարոկկոյից կրած պարտության  (0:0, 0:3՝ 11-մետրանոցներով) և մունդիալից դուրս մնալու համար։

«Ես ներողություն եմ խնդրում Իսպանիայի հավաքականի երկրպագուներից, քանի որ նրանք շատ լավ աջակցեցին մեզ, անհանգստացան մեզ համար։ Ներողություն։ Մենք անմնացորդ նվիրվեցինք և մեզ մնում է միայն շնորհավորել Մարոկկոյին»,-championat.com-ի հաղորդմամբ, ասել է Էնրիկեն իսպանական հեռուստատեսության եթերում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակի է հասել Իսպանիայի թիմի նկատմամբ։  Հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո  հաշիվը 0։0 էր։  Հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է Մարոկկոն՝ 3:0։

 

Placeholder
Իսպանիայի հավաքականի մարզիչը ներողություն է խնդրել երկրպագուներից