Ինչու Ռոնալդուն դեռ չի ցանկանում տեղափոխվել «Ալ Նասր»
Աշխարհում
16:25 07/12/2022
Աշխարհ

Ինչու Ռոնալդուն դեռ չի ցանկանում տեղափոխվել «Ալ Նասր»

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ չի համաձայնվել տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբ։ sport.ru-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: Նրա խոսքով, 37-ամյա պորտուգալացին ակնկալում է առաջարկ ստանալ Չեմպիոնների լիգայում հանդես եկող եվրոպական ակումբներից մեկից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալ-Նասրը Ռոնալդուին 2,5 տարով պայմանագիր է առաջարկել։ Սաուդյան Արաբիայում պորտուգալացու աշխատավարձը կարող է հասնել տարեկան 200 միլիոն եվրոյի։

Ռոնալդուի՝ Եվրոպայում մնալու ցանկության մասին տեղեկությունը հաստատում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Ակնկալվում է, որ հարձակվողը որոշում կկայացնի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո։

 

Placeholder