2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ. Տիգրան Խաչատրյան
Տնտեսություն
11:35 07/12/2022
Հայաստան

2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ. Տիգրան Խաչատրյան

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի լրամշակված նախագիծը։ Նախքան հարցի քննարկումը, ներկա ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու է  2 տրիլիոն 591 միլիարդ դրամ, իսկ եկամուտները՝  2 տրիլիոն 302  միլիարդ  դրամ, դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ։

ԱԺ ներկայացված նախորդ նախագծի  համեմատությամբ բյուջեի ծախսերն ավելացել են  826 միլիոն դրամով, եկամուտները՝ 734,5 միլիոն դրամով։ Հարկային եկամուտները սահմանված են  2 տրիլիոն 203,7 միլիարդ դրամ չափով։

Տ.Խաչատրյանն ասաց, որ եկամուտների ավելացումն  կատարվել է  այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին։

Նա նշեց, որ 2023 թվականի  բյուջեի նախագծի փոփոխությունները պայմանավորված են մի քանի պատճառով, նախ արտարժութային  գործառնությունների դրամային համարժեքները վերահաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով։  Այդ վերահաշվարկը ճշգրտումներ է  առաջացրել պետական բյուջեի եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի դրամային համարժեքներում։
 

Placeholder