Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշները դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Քաղաքական
10:45 07/12/2022
Աշխարհ

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշները դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Առաջին ատյանի դատարանը կոռուպցիայի գործով Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշներին դատապարտել է վեց տարվա ազատազրկման և ցմահ զրկել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին 6 տարվա ազատազրկման դատապարտել խարդախության համար»,- ասվում է որոշման մեջ, որն ընթերցել են գործը քննող դատավորները:

Օգոստոսի վերջին դատախազը պահանջել էր Կիրշներին դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է նախագահի պաշտոնավարման ընթացքում կոռուպցիայի մեջ՝ Սանտա Կրուս նահանգում ենթակառուցվածքային աշխատանքների ժամանակ՝ հօգուտ ձեռնարկատեր Լազարո Բաեսի: Բացի այդ, դատախազը պահանջել է ցմահ զրկել Կիրշներին պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

69-ամյա Քրիստինա Քիրշները Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետով՝ 2007-ից 2015 թվականներին։ Այս պաշտոնում նա փոխարինել է ամուսնուն՝ Նեստոր Կիրշներին։ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Արգենտինայի դատախազությունը մեղադրել է Կիրշներին կոռուպցիայի մեջ՝ կոչ անելով նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման, ցմահ զրկել պետական պաշտոններից և 1 միլիարդ դոլար տուգանք վճարել։

Դատախազները նրան և մի խումբ հանցակիցների մեղադրում են Սանտա Կրուս նահանգում ճանապարհային աշխատանքների համար հատկացված պետական միջոցների յուրացման մեջ։
 

Placeholder
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշները դատապարտվել է 6 տարվա ազատազրկման