Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր տարածքում հանդիպման անցկացման համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը մինչև տարեվերջ կայանա Ռուսաստանում։
Նա նաև նշել է, որ եթե այս հանդիպման վերաբերյալ որոշակի փոխըմբռնում լինի, ապա այդ մասին կհաղորդվի։