Ռուս խաղաղապահներն արգելել են ադրբեջանցի լրագրողների մուտքն Արցախ
Քաղաքական
13:52 07/12/2022
Հայաստան

Ռուս խաղաղապահներն արգելել են ադրբեջանցի լրագրողների մուտքն Արցախ

Այսօր ադրբեջանցի մի քանի լրագրողների մուտքը ռուս խաղաղապահների կողմից Արցախ արգելվել է։

Նրանք, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ցանկացել են լուսաբանել ռուս խաղաղապահ զորախմբի ու ադրբեջանական կառավարության ներկայացուցիչների բանակցությունները, որոնք հանքերի շահագործման էին վերաբերում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ բանակցությունները քիչ առաջ ավարտվել են։
 

Լուսանկարները՝ ադրբեջանական աղբյուրներից։

Placeholder
Ռուս խաղաղապահներն արգելել են ադրբեջանցի լրագրողների մուտքն Արցախ