Հայկ Գրիգորյանը ՔՊ-ի առաջադրմամբ ընտրվեց ԲԴԽ-ի գիտնական-անդամ
Քաղաքական
10:23 07/12/2022
Հայաստան

Հայկ Գրիգորյանը ՔՊ-ի առաջադրմամբ ընտրվեց ԲԴԽ-ի գիտնական-անդամ

Ազգային ժողովը հերթական նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեց 34 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Քաթարից վերադարձած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսքը փոխանցեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանին, որը ներկայացրեց նախօրեին Բարձրագույն դատական խորհրդի անդամի փակ, գաղտնի քվեարկության արդյուքները:

Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 75 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են եղել ՔՊ խմբակցության առաջադրած Հայկ Գրիգորյանի թեկնածությանը:

ԲԴԽ նորընտիր անդամը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի նոր խմբագրված դրույթի համաձայն պաշտոնը ստանձնեց երդման տեքստը կարդալով և այն ստորագրելով:

Placeholder
Հայկ Գրիգորյանը ՔՊ-ի առաջադրմամբ ընտրվեց ԲԴԽ-ի գիտնական-անդամ