Ռուսաստանում զգուշացնում են՝ շրջանառվում է գրիպի H1N1 հարուցիչը, որը լուրջ վնաս է հասցնում առողջությանը
Աշխարհում
08:30 08/12/2022
Աշխարհ

Ռուսաստանում զգուշացնում են՝ շրջանառվում է գրիպի H1N1 հարուցիչը, որը լուրջ վնաս է հասցնում առողջությանը

Այս տարի Ռուսաստանում շրջանառվում է  գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, որը լուրջ վնասն է հասցնում առողջությանը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ այս մասին ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

Սա, այսպես կոչված, խոզի գրիպի մասին է, որն առաջին անգամ, ըստ նրա, հայտնվել է Ռուսաստանի Դաշնությունում 2009 թվականին։

Նրա խոսքով, խոզի գրիպը մեծ թվով բարդություններ է առաջացնում, վատառողջ մարդկանց շրջանում մահերը հազվադեպ չեն, ուստի այժմ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ամբողջությամբ՝ կախված տարածաշրջանից։

Ինչ վերաբերում է դպրոցներին, Աննա Պոպովան ասել է, որ եթե դասարանում աշակերտների քսան տոկոսից ավելին դասի չի գնում, ապա այդ դասարանում պետք է անցնել հեռավար կրթության։
 

Placeholder
Ռուսաստանում զգուշացնում են՝ շրջանառվում է գրիպի H1N1 հարուցիչը, որը լուրջ վնաս է հասցնում առողջությանը