Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի միջազգային երիտասարդական մրցաշարի միանձնյա հաղթող
Աշխարհում
13:43 08/12/2022
Աշխարհ

Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի միջազգային երիտասարդական մրցաշարի միանձնյա հաղթող

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվել է շախմատի միջազգային երիտասարդական մրցաշար մինչև 20 տարեկան մարզիկ-մարզուհիների մասնակցությամբ:

Աղջիկների պայքարում իրեն գերազանց է դրսևորել Մարիամ Մկրտչյանը: Նա ինը հնարավորից վաստակել է յոթ միավոր և դարձել միանձնյա հաղթող, գրում է ՀԱՕԿ-ը։

Տղաների  մրցաշարում Շանթ Սարգսյանը  հինգ  միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Հայազգի մեկ այլ շախմատիստ ՝ ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանը 5,5 միավորով ճանաչվել է երկրորդը:

Placeholder
Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի միջազգային երիտասարդական մրցաշարի միանձնյա հաղթող