Ճամփորդի երազանքը. National Geographic-ը՝ Հայաստանում արշավների մասին
Օրվա թեմա
16:50 08/12/2022
Հայաստան

Ճամփորդի երազանքը. National Geographic-ը՝ Հայաստանում արշավների մասին

National Geographic ամսագիրը հոդված է հրապարակել նոր արշավային երթուղու մասին, որը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա բացահայտել Հայաստանի բնական հարստությունը,  մշակութային ու պատմական ժառանգությունը։

National Geographic-ը գրում է. «500+ մղոն արշավային արահետը բացահայտում է Հայաստանի հրաշալիքները՝ երկիր, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում»։

«Չնայած իր փոքր տարածքին, Հայաստանը միավորում է բազմաթիվ լանդշաֆտներ՝ վայրի բնությունից մինչև վաղ քրիստոնեական պատմություն: Սա ճանապարհորդի երազանք է»,- ասվում է հոդվածում։

Բրիտանացի արկածախնդիր և երթուղիների մշակող Թոմ Ալենը, ով առաջին անգամ այցելել է Հայաստան 2008 թվականին, ասում է. «Հիշում եմ, որ նայում էի այս լեռներին և մտածում՝ Աստված իմ, ես իսկապես ուզում եմ ուսումնասիրել դրանք»։

Արշավներից ստացված փորձը օգնեց Ալենին մշակել 514 մղոն երկարությամբ երթուղի: Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի սկզբին։

Այժմ ճանապարհորդները կարող են հետևել երթուղային նշաններին ամբողջ երկրում՝ տեսնելու Գեղամա հրաբխային լեռնաշղթան և Որոտանի կիրճի զմրուխտագույն խորքերը: Երթուղին անցնում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված երեք վանքերով, որոնք վկայում են Հայաստանի պատմության մասին՝ որպես առաջին երկրի, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն:

Placeholder
Ճամփորդի երազանքը. National Geographic-ը՝ Հայաստանում արշավների մասին