Երևանում դեկտեմբերի 12-ից սպասվում է  անձրև և մառախուղ
Հասարակություն
15:22 09/12/2022

Երևանում դեկտեմբերի 12-ից սպասվում է անձրև և մառախուղ

Հանրապետության տարածքուն դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:

Placeholder
Երևանում դեկտեմբերի 12-ից սպասվում է անձրև և մառախուղ