ԱԱ-2022.  Բրազիլիան հետագա պայքարից դուրս մնաց
Սպորտ
21:59 09/12/2022
Հայաստան

ԱԱ-2022. Բրազիլիան հետագա պայքարից դուրս մնաց

ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Խորվաթիայի հավաքականը հաղթեց Բրազիլիայի թիմին։

Հանդիպման հիմնական ժամանակում հաշիվը 0-0 էր։ Արդեն լրացուցիչ ժամանակում՝ 105-րդ րոպեին, Բրազիլիայի հավաքականը Նեյմարի գոլի շնորհիվ բացեց հաշիվը, սակայն 116-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականը հավասարեցրեց հաշիվը։ Իսկ արդեն հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում Խորվաթիան հաղթեց 4:2 հաշվով  և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Խորվաթիան կիսաեզրափակիչում կմրցի Նիդեռլանդներ - Արգենտինա զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով 23:00-ին։

 

 

Placeholder