«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը՝ դեկտեմբերի 11, Երևան
Մշակույթ
19:45 10/12/2022
Հայաստան

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը՝ դեկտեմբերի 11, Երևան

Դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը։ Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը մրցութային համերգին ելույթ կունենա 15-րդ համարի ներքո։ 

Ներկայացնում ենք ելույթների ամբողջական հերթականությունը․

1. Նիդերլանդներ
2. Լեհաստան
3. Ղազախստան
4. Մալթա
5. Իտալիա
6. Ֆրանսիա
7. Ալբանիա
8. Վրաստան
9. Իռլանդիա
10. Հյուսիսային Մակեդոնիա
11․ Իսպանիա
12․ Միացյալ Թագավորություն
13․ Պորտուգալիա
14. Սերբիա
15․ Հայաստան
16. Ուկրաինա

 «Մանկական Եվրատեսիլ»-ի համար Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։

Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ 

 

 

Placeholder
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը՝ դեկտեմբերի 11, Երևան