Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնն արժանացել է «Արտասահմանում լավագույն ռուսական թատրոն» տիտղոսին
Մշակույթ
11:00 10/12/2022
Հայաստան

Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնն արժանացել է «Արտասահմանում լավագույն ռուսական թատրոն» տիտղոսին

Հայտարարվել են «Թատրոնի աստղ» միջազգային ամենամյա թատերական մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիրները:  «Արտասահմանում լավագույն ռուսական թատրոն» տիտղոսին է արժանացել Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 5-ին Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի բեմում տեղի է ունեցել մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դափնեկիրների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Թատրոնի աստղ» միջազգային ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը միակն է իր տեսակով ռուսական թատերական արվեստի ոլորտում, որն ունի անկախ հանդիսատեսի մրցանակ կարգավիճակը: Իր գոյության երկար տարիների ընթացքում մրցանակը դարձել է անկողմնակալ գնահատման, արդար հաղթանակի և հանրային ճանաչման խորհրդանիշ, քանի որ 14 անվանակարգերում նրա հաղթողները որոշվում են ինտերնետային քվեարկությամբ՝ ամենատարածված ժյուրիի՝ հազարավոր դիտողների կողմից: Ըստ ավանդույթի, դեկտեմբերի առաջին երկուշաբթի օրը հաղթողները հայտարարվում են քվեարկության արդյունքներին հաջորդող արարողության ժամանակ։ 

 

Placeholder
Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնն արժանացել է «Արտասահմանում լավագույն ռուսական թատրոն» տիտղոսին