Ռուսական ՏՏ ընկերությունն իր կայքից հանել է ռուսերենը և պահել ուկրաիներենը
Իրավունք
16:12 10/12/2022
Աշխարհ

Ռուսական ՏՏ ընկերությունն իր կայքից հանել է ռուսերենը և պահել ուկրաիներենը

Ռուսական ABBYY ՏՏ ընկերությունն իր կայքից հանել է ռուսերեն ինտերֆեյսի ընտրության տարբերակը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ «Ֆերրա» ընկերությունն է  ուշադրություն է հրավիրել այդ փաստի վրա:

«Ցանցային օգտվողները նկատել են, որ ռուսաց լեզուն անհետացել է կայքից։ Ինտերֆեյսը հասանելի է միայն ինը լեզուներով, այդ թվում՝ ուկրաիներենով»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ Web Archive ծառայությունը, որը պահպանում է կայքերի տարբերակները տարբեր ժամանակներում, ցույց է տվել, որ 2021 թվականին ռուսերենը հասանելի է եղել ծրագրավորողների ինտերֆեյսում։

Ընկերությունը հիմնադրվել է Դեյվիդ Յանի կողմից 1989 թվականին։ ABBYY-ն ի սկզբանե լեզվական ընկերություն էր, որը կոչվում էր BIT Software, որը հետագայում վերանվանվեց:

Ամենահայտնի ծրագրերից են ABBYY Lingvo էլեկտրոնային բառարանները և ABBYY FineReader տեքստի ճանաչման ծրագիրը: Ներկայումս ABBYY-ն իրեն ներկայացնում է որպես միջազգային ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում:

Placeholder
Ռուսական ՏՏ ընկերությունն իր կայքից հանել է ռուսերենը և պահել ուկրաիներենը