ԱՄՆ-ի ՖՖ-ն հայտարարություն է տարածել ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ լրագրողի մահից հետո
Աշխարհում
13:35 10/12/2022
Աշխարհ

ԱՄՆ-ի ՖՖ-ն հայտարարություն է տարածել ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ լրագրողի մահից հետո

ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել CBS-ի լրագրող Գրանտ Ուոլի մահվան կապակցությամբ, որը մահացել է Քաթարում ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Հոլանդիա-Արգենտինա հանդիպման ժամանակ։ Լուրը հայտնել է «Գազետա ռու»-ն:

Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են եղել հարավամերիկյան թիմի ֆուտբոլիստներըև հաղթել 4:3 հաշվով։

«Ամբողջ ԱՄՆ ֆուտբոլային ընտանիքը սգում է՝ իմանալով, որ մենք կորցրել ենք Գրանտ Ուոլին: Ֆուտբոլի երկրպագուները և ամենապրոֆեսինալ լրագրողները գիտեն, որ մենք միշտ կարող ենք հույս դնել Գրանտի վրա՝ մեր խաղի և նրա հերոսների մասին խորաթափանց և զվարճալի պատմություններ ներկայացնելու համար, որոնք ֆուտբոլը դարձնում են այլ սպորտաձևերից տարբերվող:

ԱՄՆ-ում ֆուտբոլի հանդեպ Գրանտի կիրքը և մարզական հանրության մեջ իր հեղինակությունը բարձրացնելու ցանկությունը կարևոր դեր են խաղացել մեր գեղեցիկ խաղի նկատմամբ հետաքրքրության և հարգանքի մեծացման գործում:

Գրանտը ֆուտբոլը դարձրել էր իր կյանքի գործը, և մենք ջախջախված ենք, որ նա և իր փայլուն աշխատանքն այլևս մեզ հետ չեն:

Ֆուտբոլի ֆեդերացիան իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Գրանտի կնոջը՝ դոկտոր Սելին Գաունդերին, նրա ընտանիքի բոլոր անդամներին, ընկերներին և լրագրող գործընկերներին: Մենք շնորհակալություն ենք հայտնում Գրանտին իր ահռելի նվիրվածության և ԱՄՆ-ում մեր խաղի վրա ունեցած ազդեցության համար»,-ասված է ուղերձի մեջ։

Լրագրողը կորցրել է գիտակցությունը հենց խաղի ժամանակ, ինչպես այդ մասին եթերում ասել էր մեկնաբան Դմիտրի Շնյակինը։ Ժամանած բուժաշխատողները չեն կարողացել վերակենդանացնել 48-ամյա լրագրողին։ Նշվում է, որ մահվան պատճառը սրտի կանգն է։

Հարկ է նշել, որ նախկինում Ուոլին թույլ չեն տվել մասնակցել խմբային փուլի ԱՄՆ-Ուելս խաղին, քանի որ նա մարզադաշտ էր գնացել ծիածանի դրոշով շապիկով։

Մահացած սյունակագրի եղբայրը կարծում է, որ նա սպանվել է, ոչ թե մահացել բնական մահով։

Placeholder