Քաթարից վերադառնալուց հետո Գերմանիայի հավաքականի դարպասապահ Նոյերը կոտրել է ոտքը
Աշխարհում
18:45 10/12/2022
Աշխարհ

Քաթարից վերադառնալուց հետո Գերմանիայի հավաքականի դարպասապահ Նոյերը կոտրել է ոտքը

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը կոտրել է ոտքը և այս մրցաշրջանում այլևս չի խաղա։ Այդ մասին գրել է «Գազետա ռու»-ն:

«Ողջույն բոլորին, ես կարող եմ միայն ասել, որ տարեվերջը, անկասկած, կարող էր ավելի լավ անցնել… Դահուկներով սահելիս երբ փորձեցի գլուխս մաքրել, կոտրեցի ազդրի ստորին հատվածը:

Վիրահատությունը երեկ լավ է անցել։ Շնորհակալություն բժշկական թիմին։ Այնուամենայնիվ, ցավալի է գիտակցել, որ այս մրցաշրջանն ինձ համար ավարտված է: Հոգ տաևեք ձեր և սիրելիների մասին»,-գրել է մարզիկը սոցիալական ցանցերում։

36-ամյա դարպասապահը հանգստանում էր Գերմանիայի հավաքականի՝ Քաթարում ընթացող 2022 թվականի աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո։ Գերմանիայի հավաքականը չկարողացավ փլեյ-օֆֆ դուրս գալ Իսպանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հետ ընդհանուր խմբից։
 

Placeholder