Ռուսաստանից դեպի ԱՄՆ ուրանի, պարարտանյութերի և պալադիումի մատակարարումների ռեկորդային աճ է գրանցվել
Տնտեսություն
12:00 10/12/2022
Աշխարհ

Ռուսաստանից դեպի ԱՄՆ ուրանի, պարարտանյութերի և պալադիումի մատակարարումների ռեկորդային աճ է գրանցվել

ԱՄՆ-ն հոկտեմբերին Ռուսաստանից ներմուծել է 732,4 մլն դոլարի ապրանք, ինչը 2,2 անգամ ավելի է, քան սեպտեմբերին էր և գումարի առումով ռեկորդային է վերջին հինգ ամիսների ընթացքում: Գրում է РБК-ն՝ վկայակոչելով ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալները։

Պատժամիջոցների համաձայն՝ Ռուսաստանից ԱՄՆ մատակարարումները գործնականում սահմանափակվում են միջուկային վառելիքով, պլատինի խմբի մետաղներով և հանքային պարարտանյութերով։

Հրապարակման մեջ ասվում է, որ Մոսկվան ավելացրել է հարստացված ուրանի (ուրանի ֆտորիդ) արտահանումու մինչև 184,7 միլիոն դոլար, ինչն ամենաբարձրն է 2016 թվականի նոյեմբերից ի վեր։ Եվս 189 միլիոն դոլարով Ռուսաստանը հում պալադիում է վաճառել ԱՄՆ-ին, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս տարվա փետրվարից:

Ռուսաստանը նաև ԱՄՆ-ին մատակարարել է 34,7 մլն դոլար արժողությամբ պլատին և 29,6 մլն դոլար արժողությամբ ռոդիում։

Ռուսական հանքային պարարտանյութերի մատակարարումները նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 29%-ով։ Անցած տասը ամիսների ընթացքում ԱՄՆ-ից ռուսական պարարտանյութերի ներմուծումը կազմել է 1,36 միլիարդ դոլար՝ ավելի, քան ամբողջ 2021 թվականին։

Placeholder