Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային պաշտպանական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին
Քաղաքական
09:09 10/12/2022
Աշխարհ

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային պաշտպանական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի պաշտպանական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ Ուկրաինային 275 միլիոն դոլարի պաշտպանական օգնության նոր փաթեթը շուտով կուղարկվի»,-ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ այն կներառի «նոր հնարավորություններ՝ ամրապնդելու պաշտպանական կարողությունները և հակազդելու սպառնալիքներին», նաև անօդաչու ռռչող սարքերի հարձակումներին։ Օգնության նոր փաթեթը կներառի նաև հրետանային արկեր, ասել է նա։

Placeholder
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային պաշտպանական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին