Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 53 նոր դեպք
Առողջություն
12:00 12/12/2022
Հայաստան

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 53 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 5-11-ը, կատարվել է ընդհանուր 2930 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 89 հիվանդ, մահվան դեպք չի գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում դեկտեմբերի12-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 881 դեպք, որոնցից 435 060 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 247 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8712  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 396 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 240 491 թեստավորում:

Placeholder