Էդգար Ղազարյան. Հայաստանը հյուրընկալել է Մանկական Եվրատեսիլը, իսկ Ադրբեջանը` «Եղբայրական բռունցք» զորավարժությունները
Քաղաքական
10:00 12/12/2022
Հայաստան

Էդգար Ղազարյան. Հայաստանը հյուրընկալել է Մանկական Եվրատեսիլը, իսկ Ադրբեջանը` «Եղբայրական բռունցք» զորավարժությունները

ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.

«Հայաստանը հյուրընկալել է Մանկական Եվրատեսիլ շոու ծրագիրը, իսկ Ադրբեջանը` «Եղբայրական բռունցք» զորավարժությունները։

Երևանում անցկացված Մանկական Եվրատեսիլին Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներ չեն մասնակցում, որովհետև զորավարժությունների նպատակը` նրանց այլ կարգավիճակով Երևանն գալն է։

Աշխարհում կան ավելի շատ ժողովուրդներ, քան պետություններ։ Պետությունը հասարակության ինքնակազմակերպման բարձրագույն աստիճանն է։ Ամեն ժողովուրդ չէ, որ կարող է պետություն ունենալ։ Երբ ժողովուրդը կորցնում է իր պետականությունը, որպես կանոն, իրեն նվաճում են հարևանները։ Հարևանները դրան պատրաստվում են, իսկ կործանվողները` հրճվանքի մեջ են»։

Placeholder