Մոդրիչ. Ամեն ինչ կանենք Մեսսիին կանգնեցնելու համար
Աշխարհում
15:37 12/12/2022
Աշխարհ

Մոդրիչ. Ամեն ինչ կանենք Մեսսիին կանգնեցնելու համար

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը խոսել է Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում կանգնեցնելու ազգային հավաքականի պատրաստակամության մասին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրում է Sportske Novosti-ն։

Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին։

«Մեսսի՞։ Նրա դեմ խաղալու ցանկություն ունեմ, բայց սա մեկ խաղացողով խաղ չէ։ Իհարկե, Մեսսին հիանալի խաղացող է, մեզ համար շատ դժվար կլինի կանգնեցնել նրան, բայց մենք պատրաստ ենք դրան և կանենք հնարավորը»,- ասել է Մոդրիչը։

Քառորդ եզրափակիչ խաղում Խորվաթիան 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է Բրազիլիայի հավաքականին, իսկ Արգենտինան 11 մետրանոցներոց հաղթել է8 Նիդեռլանդներին։

Placeholder
Մոդրիչ. Ամեն ինչ կանենք Մեսսիին կանգնեցնելու համար