Աղաբաբյան. Ադրբեջանի այս քայլը սադրանք չէ, ռազմական գործողություն է
Քաղաքական
11:24 13/12/2022
Հայաստան

Աղաբաբյան. Ադրբեջանի այս քայլը սադրանք չէ, ռազմական գործողություն է

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը գրում է.

«Արդեն 24 ժամ է՝ Ադրբեջանը փակել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ու ամբողջական շրջափակման մեջ գցել Արցախը։

Սա Արցախի և հայ ժողովրդի դեմ ուղղված թուրքական ցեղասպան քաղաքականության դրսևորում է՝ ուղղված Արցախի հայաթափմանն ու լկակատար օկուպացիային։

Ցանկացած զիջում հիմա էլ ավելի է գրգռելու Ադրբեջանի ախորժակն ու բերելու է նորանոր պահանջների։

Ցանկացած զիջում հիմա էլ ավելի է նվազեցնելու մեր հնարավորություններն ու թուլացնելու մեր դիրքերը։

Ադրբեջանի այս քայլը սադրանք չէ, սա ռազմական գործողություն է, որին պետք է արձագանքել համապատասխան և համաչափ։

Իսկ մեր զինված ուժեր ի վիճակի են խնդիր կատարել»։

Placeholder