Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսհաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով.ԿԳՄՍՆ
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։
Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող ուսումնական հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով»։