Այսօր մենք կոնկրետ քայլեր կձեռնարկենք. Չավուշօղլու
Քաղաքական
18:15 13/12/2022
Տարածաշրջան

Այսօր մենք կոնկրետ քայլեր կձեռնարկենք. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Թուրքմենստանի Ավազա քաղաքում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նա հայտարարել է, որ իրենց հաջողվել է ամրապնդել հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ, ինչպես «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT), շրջանակներում, այնպես էլ առանձին երկկողմ, եռակողմ և քառակողմ մեխանիզմներով։

«Այսօր նախարարների հանդիպումներով, իսկ վաղն էլ առաջնորդների գագաթնաժողովով մենք կոնկրետ քայլեր կձեռնարկենք առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում»։

Չավուշօղլուն նաև նշել է, որ շատ ուրախ է երեք եղբայրական երկրների արտգործնախարարների հանդիպման համար՝ շեշտելով, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի էներգետիկայի ու տրանսպորտի նախարարներն առանձին-առանձին եռակողմ հանդիպումներ են անցկացրել։

Ըստ նրա՝ կողմերը շարունակելու են իրենց ջանքերն ապրանքների, ծառայությունների և աշխատուժի շրջանառությունը միմյանց միջև հեշտացնելու համար։

Placeholder