Արցախում վաղվանից դպրոցները չեն գործելու․ Ռուբեն Վարդանյան
Քաղաքական
20:37 13/12/2022
ԼՂՀ

Արցախում վաղվանից դպրոցները չեն գործելու․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ Արցախի կառավարությունը որոշում է ընդունել չորեքշաբթի առավոտից չբացել կրթական հաստատությունները՝ համալսարաններն ու դպրոցները, քանի որ Ադրբեջանի կողմից գազի դադարեցման պայմաններում անհրաժեշտ է էներգիայի խնայում։ 

 «Արդեն մի քանի շարունակ գտնվում ենք լուրջ ճգնաժամի մեջ, որը մեր հարևան պետությունը ստեղծել է մեզ համար՝ փակելով ճանապարհը։ Իսկ այսօր ոցույց է տվել ոչ մարդկային մոտեցում  մեր նկատմամբ՝ արդեն մի քանի ժամ առաջ կտրելով գազամատակարարումը։ Սա նշանակում է, որ մենք պետք է խնայողաբար մոտենանք էներգիայի ծախսերին։ Ճգնաժամն այսօր իրականություն է դառնում բոլորիս համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ ցույց տալու համար,թե ով է արցախցին և չենք վախենում ոչ ոքից»,- ասաց նա և հավելեց․

«Ստիպված ենք  լինելու դպրոցները փակել։ Վաղվանից դպրոցները չեն աշխատելու, քանի որ չկա փայտի վառելիքով պահող տաքություն։ Խնդրում եմ բոլորիդ խնայել և խնայողաբար օգտագործել էներգիան։

Վարդանյանը նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ամբողջ աշխարհում իմանան այս իրավիճակի մասին։

«Վստահ եմ, որ իրենք ամենամեծ սխալ են արել»։

Placeholder