Նեդ Փրայսը՝ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ գործողությունների մասին
Քաղաքական
13:15 13/12/2022
Աշխարհ

Նեդ Փրայսը՝ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ գործողությունների մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը պատասխանել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ գործողությունների մասին հարցին։

Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը դեռ երկկողմանի փակ է։ Ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում արդեն մեկ օր է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է փաստացի շրջափակման մեջ, խախտվել են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Պրայսին ուղղվել է հետևյալ բովանդակությամբ հարց. «Տեսա՞նք, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ինչպե՞ս են արևմտաեվրոպացիներն արտահայտել իրենց մտահոգությունը»։

«Մենք հետևողականորեն կենտրոնացել ենք այս մարտահրավերի վրա, լարվածությունը թուլացնելու, Հայաստանը և Ադրբեջանը կայուն, համապարփակ կարգավորման ճանապարհին դնելու անհրաժեշտության վրա։ Մենք երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպեցինք այստեղ՝ Վաշինգտոնում, այն արել ենք նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Եվ Ֆիլ Ռիկերը՝ մեր ավագ խորհրդականը, ակտիվորեն շփվում է երկու երկրների պաշտոնյաների հետ՝ համոզվելու համար, որ մենք մեր ուժերի սահմաններում անում ենք ամեն ինչ, և ամենակարևորը, որ երկու երկրներն անում են ամեն ինչ՝ լարվածության թուլացման համար»,-ասել է Փրայսը:

Placeholder
Նեդ Փրայսը՝ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ գործողությունների մասին