Մեսսին հաստատել է, որ Քաթարի Աշխարհի առաջնությունը վերջինն է լինելու իր համար
Աշխարհում
13:13 14/12/2022
Աշխարհ

Մեսսին հաստատել է, որ Քաթարի Աշխարհի առաջնությունը վերջինն է լինելու իր համար

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հաստատել է, որ չի պատրաստվում խաղալ 2026 թվականին կայանալիք աշխարհի հաջորդ առաջնությունում։ Այսպիսով, Մեսսիի համար ԱԱ-2022-ի եզրափակիչը կլինի իր կարիերայում աշխարհի առաջնությունում վերջին հանդիպումը։

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան։ Ես կավարտեմ իմ ելույթներն աշխարհի առաջնությունում՝ եզրափակչում անցկացնելով իմ վերջին հանդիպումը», - Մեսսիի խոսքերն է մեջբերում Ole-ն։

Արգենտինայի հավաքականը դուրս է եկել ԱԱ-2022-ի եզրափակիչ։ Եզրափակիչում արգենտինացիները կհանդիպեն Ֆրանսիա-Մարոկկո խաղի հաղթողի հետ։

Placeholder
Մեսսին հաստատել է, որ Քաթարի Աշխարհի առաջնությունը վերջինն է լինելու իր համար