ԱԱ-2022. Կիսաեզրափակչում և եզրափակչում են՝ Խորվաթիա-Մարոկկո, Արգենտինա-Ֆրանսիա
Աշխարհում
09:48 15/12/2022
Հայաստան

ԱԱ-2022. Կիսաեզրափակչում և եզրափակչում են՝ Խորվաթիա-Մարոկկո, Արգենտինա-Ֆրանսիա

Քաթարում ընթացող 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում 0։2 հաշվով Մարոկկոյի հավաքականը պարտվեց  Ֆրանսիայի ընտրանուն։

Մարոկկոյի հավաքականը կխաղա Խորվաթիայի հետ երրորդ տեղի համար խաղում։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 17-ին Երևանի ժամանակով 19:00-ին:

Իսկ ԱԱ-2022-ի եզրափակչում կհանդիպեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին Երևանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն է։ 

Placeholder
ԱԱ-2022. Կիսաեզրափակչում և եզրափակչում են՝ Խորվաթիա-Մարոկկո, Արգենտինա-Ֆրանսիա