Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԼՂ ֆիզիկական շրջափակումը համարժեք է նրա բնակչությանը դանդաղ մահվան դատապարտելուն․ Հենրիխ Մխիթարյան
Հայազգի հայտնի ֆուտբուլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան էջում գրառմամբ անդրադաձել է է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելուն։
Նա ընդգծել է, որ Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա, գտնվում է ամբողջական շրջափակման մեջ, բացի այդ՝ Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը, ինչն ավերիչ հետևանքներ կարող է ունենալ:
«Հաշվի առնելով այն, որ ձմեռն է ու գիշերը օդի ջերմաստիճանն իջնում է զրոյից ցածր, տեղի բնակչությունը հայտնվել է ցրտամահ լինելու վտանգի առաջ: Եվ սա դառնում է իրական մարդասիրական աղետ: Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը համարժեք է նրա բնակչությանը դանդաղ մահվան դատապարտելուն», - գրել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ Իսկ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
