Սա ցեղասպանության վաղ ազդանշան է. Քրիստիննե Գրիգորյան
Իրավունք
15:32 15/12/2022
ԼՂՀ

Սա ցեղասպանության վաղ ազդանշան է. Քրիստիննե Գրիգորյան

«Արցախցիների հիմնական ազատությունների և իրավունքների ամբողջական սպեկտորը վտանգված է»,-կառավարության շենքի դիմաց լրագրողներին հայտնեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ օրվա ընթացքում հրապարակվելու է Արցախի և ՀՀ ՄԻՊ կառույցների համատեղ զեկույցը, որում կներկայացվի իրավիճակը և միջազգային կազմակերպությունների հանդեպ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների շարունակական խախտումները:

Գրիգորյանը նաև տեղկացրեց, որ հավաքագրված փաստերը պետք է ներկայացվի միջազգային մանդատ ունեցող հաստատություններին, նաև առանձին պետություններին:

«Մենք այս շրջափակումը պատահական չենք համարում, այն հետևողական քաղաքականության օրինակ է, որի նպատակն Արցախի հայաթափումն է, Արցախի ժողովրդի՝ բնաջնջումը, սա ցեղասպանության վաղ ազդանշան է»,-հայտարարեց Հայաստանի ՄԻՊ-ը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու միջազգային արձագանք չկա Արցախի շրջափակման փաստի առիթով՝ ՀՀ ՄԻՊ-ն ասաց, որ մի քանի պետություններ հասցեական ուղերձներ հղել են, իսկ մյուս ուղղություններով պետության համապատասխան մարմինները պետք է անընդհատ աշխատեն:

Նրա խոսքով՝ պետք է բոլոր միջազգային կառույցներին օբյեկտիվ տեղեկություն հասցվի:

«Չստացվի այնպես, որ Ադրբեջանական կողմի «բնապահպան ակտիվիստների» հավաքների իրավունքի իրացման ազատության պայմաններում Արցախում անձանց կյանքի իրավունքն է վտանգվում»,-հայտարարեց Քրիստիննե Գրիգորյանը:

Placeholder
Սա ցեղասպանության վաղ ազդանշան է. Քրիստիննե Գրիգորյան